Կին դերային մոդելներ

Մերի Փափազյանը Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ ռեկտորն է եղել 2011 թվականից։ 2016 թվականի հունվարի 27-ին Կալիֆոռնիայի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը Փափազյանին նշանակել է Սան Խոսե համալսարանի ռեկտոր։ Պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 1-ին։ Համալսարանի 159-ամյա պատմության մեջ Փափազյանը երրորդ կին ռեկտորն է:

Սան Խոսե համալսարանի նախագահ Մերի Փափազյանը, որ WCIT2019-ի 3-րդ օրվա բանախոսներից մեկն էր, SHANTNEWS.am-ին խոստովանել է, որ հայերեն խոսել է ցանկանում, իսկ տանը տոլմա հաճախ է պատրաստում:

«Ես հնարավորություն եմ ունեցել խոսել տեխնոլոգիաների և կրթության մասին, դրանց համագործակցության մասին: Հույս ունեմ, որ այդ ելույթը նոր քայլ անելու առիթ կդառնա: Հայաստանում այս համաժողովն անցկացնելը հնարավորություն տվեց IT ոլորտի մարդկանց ճանաչել Հայաստանը: Ես մտածում եմ՝ այս ամենի արդյունքում Հայաստանի և աշխարհի կապը կուժեղանա, աշխարհն իր հայացքը կուղղի դեպի Հայաստան: Սա փոքր երկիր է մեծ սփյուռքով, ինչը հեշտացնում է աշխարհը Հայաստան բերելու գործը: Առաջին անգամ Հայաստան եկա 1974-ին, և հետո ամեն առիթ օգտագործում եմ այստեղ գալու համար: Ես եղել եմ այստեղ նաև հեղափոխության օրերին և ով իմանա, միգուցե ավելի երկար մնալու համար գամ այստեղ: Հիմա տանը հաճախ եմ հայկական ուտեստներ պատրաստում, հայերեն խոսել եմ սովորում»,- ասել է նա:

     

https://www.shantnews.am/news/view/502304.html

 

Հայտնի է որպես Չարլզ Բեբիջի մշակած հաշվիչ մեքենայի նկարագրության ստեղծող։ Ադան անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի դուստրն է։ Ադայի մայրը նույնպես տարված էր մաթեմատիկայով։ Նա դստեր համար հրավիրեց իր նախկին ուսուցչին՝ շոտլանդիայի մաթեմատիկոս Օգաստես դե Մորգանին։ 1833 թ. Ադան ծանոթացավ Չարլզ Բեբիջի հետ, ով արդեն ավարտել էր հաշվիչ մեքենայի մշակումը և անցել այն կյանքի կոչելու աշխատանքներին։ 1835 թ. միսս Բայրոնն ամուսնացավ Վիլյամ Քինգի հետ, վերջինս շուտով ստացավ լորդ Լավլեյս տիտղոսը։ Նրանք դարձան 3 զավակների ծնողներ։ Սակայն ընտանիքը չխանգարեց Ադային զբաղվել իր նախասիրություններով։ Ադան գրեց Չարլզ Բեբիջի անալիտիկ մեքենայի նկարագրությունը՝ իր մեկնաբանություններով։ Հենց այդ մեկնաբանությունները թույլ տվեցին սերունդներին Ադա Բայրոնին անվանել աշխարհի առաջին ծրագրավորողը։ Նկարագրություններում կիրառվում էին այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «ենթածրագիր», «ենթածրագրերի գրադարան», «ինդեքսային ռեգիստոր», որոնք սկսեցին օգտագործվել միայն 1950-ական թվականներին։ Ադա Լավլեյսը առաջին անգամ կիրառության մեջ է մտցրել «ցիկլ» և «աշխատանքային բջիջ» տերմինները։

Ադա Լավլեյսը մահացել է 1852թ-ին և հուղարկավորված է Բայրոնների ընտանեկան գերեզմանատանը։ 1975 թ. ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը ընդունեց որոշում նոր ունիվերսալ ծրագրավորման լեզվի մշակման վերաբերյալ, որը կոչվեց Ada։ Գիտնական Ադա Լավլեյսի օրը նշվում է Հոկտեմբերի կեսին: Միջոցառման նպատակն է բարձրացնել գիտության, տեխնոլոգիայի, ինժեներության և մաթեմատիկայի ոլորտում ներգրավված կանանց կերպարը՝ խրախուսելով աշխարհում խոսել այն կանանց մասին, որոնց ներդրումը գիտության մեջ անփոխարինելի է:  Միջազգային օրն օգնում է մարդկանց ճանաչել վերոնշյալ ոլորտների կանանց ու նրանց ավանդը, ովքեր դերային մոդելներ ու ոգեշնչման աղբյուր կդառնան  երիտասարդների ու մեծահասակների համար:

https://www.swv.am/index.php/hy/who-we-are-am/47-uncategorised-2/714-ada-lovelace

 

Հեյդի Լամար (Գիտական գործունեությունը)

Հեյդի Լամար (Hedy Lamarr) Ավստրիայում ծնված ամերիկացի կինոդերասանուհի և գյուտարար էր։ Բացի կինոյից, Հեյդի Լամարը զբաղվել է գյուտարարական գործունեությամբ։ 1942 թվականին նա Ջորջ Անտեյլի հետ համատեղ արտոնագրել է տորպեդները դիստանցիոն կերպով կառավարող համակարգ։ «Թրթռացող հաճախությունների» տեխնոլոգիայի արժեքը գնահատվել է միայն տարիներ անց։ Դերասանուհու ծննդյան օրը՝ նոյեմբերի 9-ը, գերմանախոս երկրներում կոչվում է Գյուտարարների օր։ Գյուտի խթան է հանդիսացել 1940 թվականի սեպտեմբերի 17-ին էվակուացիոն նավի խեղդվածների մասին հաղորդագրությունը (զոհվել էր 77 երեխա)։ Ճշգրիտ գիտությունների բնագավառում նրա արտառոց ունակությունները նրան հնարավորություն են տվել վերարտադրել զենքի մասին խոսակցությունների տեխնիկական մանրամասները, որոնք նրա առաջին ամուսինը վարել էր գործընկերների հետ։ Նա ցանկացել է իր երկրին ռազմական առավելություն տալ։ Մերձակայքում ապրող իր ընկերոջ՝ ավանգարդ կոմպոզիտոր Ջորջ Անտեյլի հետ Հեյդի Լամարն սկսել է հնարել ռադիոկառավարվող տորպեդներ, որոնց հսկողությունը հնարավոր չէր ընդհատել կամ դադարեցնել։ Լամարն Անտեյլի հետ կիսվել է մի շատ կարևոր գաղափարով. եթե հեռավորության վրա թիրախային կոորդինատները փոխանցում ենք վերահսկվող տորպեդին մեկ հաճախականությամբ, ապա թշնամին կարող է հեշտությամբ ընդհատել ազդանշանը, խցկել այն կամ դադարեցնել այն կամ տորպեդը վերաուղղել մեկ այլ նպատակի, իսկ եթե փոխանցիչով օգտագործում ենք պատահական կոդ, որը կփոխի փոխանցման ալիքը, ապա հնարավոր է համաժամյա դարձնել նույն հաճախականության անցումները ստացողի վրա։ Կապի ուղիների նման փոփոխությունն ապահովում է տեղեկատվության անվտանգ փոխանցումը։ Մինչ այդ կեղծ, պատահական ծածկագրերն օգտագործվում էին չփոխվող, բաց հաղորդակցման ուղիների միջոցով փոխանցվող տեղեկությունները գաղտնագրելու համար։ Այստեղ տեղի ունեցավ մի քայլ առաջ. գաղտնի բանալին սկսվեց օգտագործվել տեղեկատվության փոխանցման ուղիներն արագ փոխելու համար։

1942 թվականի օգոստոսին Լամարը և Անտեյլն ստացել են «Գաղտնի հաղորդակցության համակարգ (Secret Communication System)» 2 292 387 համարի արտոնագիր։ Արտոնագիրը, որն ուժի մեջ էր մինչև 1955 թվականը, նկարագրում էր գաղտնի հաղորդակցման համակարգերը, ներառյալ կեղծ ալիքների փոխանցումը տարբեր հաճախականությամբ։ Սակայն ԱՄՆ նավատորմն այդ ժամանակ նախագիծը մերժել է իրականացման դժվարությունների պատճառով, և միայն 1962 թվականին այն սկսել են օգտագործել սահմանափակումներով, այնպես որ գյուտարարները դրա համար վարձատրություն չեն ստացել։ Բայց կես դար անց այդ արտոնագիրը դարձել է ընդլայնված սպեկտրի հետ հաղորդակցության հիմք, որն այժմ օգտագործվում է ամենուրեք՝ բջջային հեռախոսներից մինչև Wi-Fi:

1997 թվականին Հեյդի Լամարը գյուտի համար պաշտոնապես պարգևատրվել է, բայց դերասանուհին արարողությանը չի մասնակցել և միայն փոխանցել է իր ողջույնի խոսքի աուդիոձայնագրությունը։ 2014 թվականի սկզբին Հեյդի Լամարը դարձել է ԱՄՆ գյուտարարների ազգային փառքի սրահի անդամ։  

Գաղտնի հաղորդակցության համակարգ

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B5%D5%A4%D5%AB_%D4%BC%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է