Մեր թիմը

Մեր թիմը

Մեր թիմը  հավատում է երազանքներն իրականություն դարձնելուն։ Մենք չենք ընկճվում, երբ դժվարությունների ենք հանդիպում, այլ փորձում ենք համապատասխան լուծումներ գտնել։ Մենք հավատում ենք, որ Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորման ու ամրապնդման համար բարենպաստ պայմաններ կան։ Մենք հպարտ ենք, որ մեր երկրում տեղեկատվական հասարակության կերտման գործընթացի  փոքր մասնիկն ենք։ Մենք փոքրիկ ենք, սակայն կայուն քայլերով առաջ ենք ընթանում։

 Մենք մի թիմ ենք, որն աջակցում է կանանց ու աղջիկներին, որ  իրենց ուղին հարթեն ՏՏ ոլորտում, ստանան 21-րդ դարի պահանջները բավարարող տեխնոլոգիական գիտելիքներ, դառնան առաջնորդներ, համայնքային հիմնահարցեր վերհանել ու դրանց համապատասխան լուծումներ առաջարկեն։ 

Մենք ուրախ ենք, որ իրականացրել ենք բազում ծրագրեր, որոնք հաջողությամբ են պսակվել ու որ  այսօր  մեր կողքին կան բազմաթիվ գործընկերներ, ովքեր հավատացին մեր ներուժին ու կամքի ուժին։ 

Մենք Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպությունն ենք։ 

 

Նարինե Աբազյան

Նարինե Աբազյան

Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ի նախագահ, Տեխնովացիա աղջիկներ ծրագրի տարածաշրջանային դեսպան, ՏՀՏ աղջիկների օրը Հայաստանում ամենամյա միջոցառման նախաձեռնող ու կազմակերպիչ։

Ռուզաննա Ստեփանյան

Ռուզաննա Ստեփանյան

ՀՀ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն–ԿԶՆԱԿ, Վերապատրաստման ծրագրերի մշակման և գնահատման բաժնի մասնագետ, Microsoft ընկերության կրթության սերտիֆիկացված փորձագետ, Ագենս Յունիվերսիթի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության միջազգային վերապատրաստող, «Ռուզաննա Ստեփանյանի կրթական արհեստանոց» ՀԿ-ի նախագահ։

Անի Մանուկյան

Անի Մանուկյան

Կանայք և տեղեկատվական հասարակությունը ՀԿ-ի կողմից իրականացվող Տեխնովացիա աղջիկներ Հայաստան ծրագրի կազմակերպիչներից։ Մանկավարժ, թարգմանիչ։

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է