Մեր առաքելությունն ու ռազմավարական հեռանկարները

Մեր առաքելությունն ու ռազմավարական հեռանկարները

 

Մեր առաքելությունն է` 

Նպաստել կանանց և աղջիկների ինտեգրմանը Հայաստանի տեղեկատվական հասարակությանը ու կանանց զորակցմանը տեխնոլոգիաների միջոցով:

Նպաստել տեխնոլոգիական կրթության, ձեռներեցության, ինչպես նաև տեխնոլոգիական և հարակից ոլորտներում կանանց ու աղջիկների  մասնակցության և առաջնորդության աճին:

Բարձրաձայնել Հայաստանում կանանց ու տեղեկատվական հասարակությանն առնչվող հիմնաարցերը  լայն զանգվածների համար, տարբեր զանգվածային լրատվական միջոցներով։

Մշակել չափորոշիչներ, որոնց օգնությամբ կգնահատվեն տեղեկատվական հասարակությայն մեջ կանանց   ներգրավվածության գործընթացներն ու ծավալները։    

Աջակցել կանանց մասնագիտական վերապատրաստումների ու աշխատանք փնտրելու հարցերում՝ հատկապես ՀՀ մարզերում։  

Աջակցել երիտասարդ կանանց ու աղջիկներին՝ ՏՏ ոլորտում մասնագիտության ընտրության հարցերում։  

Համատեղել ուժերը տեղեկատվական հասարակության ազգային ռազմավարության կիրառման շուրջ՝ կարևորելով  կանանց ներգրավման բաղադրիչի քաղաքականությունը։

 

Մեր ռազմավարական հեռանկարներն են՝ 

Ապահովել կանանց համար տեղեկատվական տեխնոլոգիաների հավասար հասանելիությունը, հնարավորություններն ու մասնակցությունը։  

Բարձրաձայնել ՏՀՏ ինտեգրման ճանապարհին կանանց ու աղջիկներին հանդիպող խոչընդոտները՝ գիտելիքահեն հասարակությունում։ 

Ներառել գենդերային վերլուծություններ ու սկզբունքներ, թվային ու էլեկտրոնային ազգային ռազմավարություններում, օրակարգերում, տնտեսության բոլոր սեկտորներում, կանանց համար մշակել քաղաքականություններ ու ծրագրեր, որտեղ նրանք ՏՀՏ-երի նախագծման, կիրառման ու տեղայնացման գործընթացներում կդիտարկվեն որպես ուղղակի ու ակտիվ միջնորդներ։ 

Հավաքագրել  տվյալներ գենդերային բաղադրիչի ու ՏՀՏ-երի  կապի վերաբերյալ, վերլուծել դրանք, իրականացնել հետազոտություն, մշակել  փաստահեն   քաղաքականության։

Զինել կանանց ՏՀՏ գիտելիքներով՝ զորակցելու նրանց  որպես տեղեկատվական   հասարակության ձևավորողներ, ոլորտում փոփոխությունների նախաձեռնողներ  ու առաջնորդներ։ Խթանել կանանց ու աղջիկների համար նախատեսված կրթական ծրագրերն  ու ստեղծել համապատասխան ուսումնական միջավայրեր։ 

Ապահովել կանանց ինտերնետային իրավունքները, սկզբունքներն ու երկխոսությունները:

Ներգրավել  կանանց  ՏՀՏ ոլորտի պետական ու  մասնավոր սեկտորներում որոշումներ կայացնելու գործընթացներում։   

Ձևավորել անհրաժեշտ հմտություններ ու միջավայրեր ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածության, մասնագիտական կայացման ու առաջընթացի համար։  

Նպաստել, միջոցառումներ ձեռնարկել սփյուռքի կանանց ներուժը ներգրավելու Հայաստանի տեղեկատվական հասարակության ձևավորման ու զարգացման գործընթացներում, հաշվի առնելով այլ երկրների լավագույն փորձը։

 

 

 

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Դուք կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կապի միջոցներով

Հասցե:ՀՀ ք Երևան, Ալեք Մանուկյան թիվ 9, ՀԱՀ Բիզնես կենտրոն
Էլ․ հասցե:info@wisngo.com
Հեռ․:+374 91 225535
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է
Այս դաշտը պարտադիր է